ԱԺ աշխատակազմի 95 մեքենաները ապահովագրվել են Արա Բաբլոյանի որդու ընկերությունում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ աշխատակազմը այս տարվա սկզբին ապահովագրել է խորհրդարանի հաշվեկշռում գտնվող 95 ավտոմեքենաները՝ դրանց համար վճարելով 4 մլն 238 հազար 40 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ապահովագրությունն իրականացվել է «Գարանտ Ասիստանս» ապահովագրական ընկերությունում: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Սերգեյ Բաբլոյանին:

Թե ինչպես է ստացվել, որ հենց այս ընկերությունն է ԱԺ-ի ավտոմեքենաները ապահովագրել, դժվար չէ կռահել: Ի վերջո, ԱԺ բազմազբաղ խոսնակ Գալուստ Սահակյանը Աժ աշխատակազմի ողջ դժվարությունները թողել է խնայողությունների ռեժիմով ապրող Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որն էլ անձամբ է որոշում ում հետ ինչ փոխհարաբերություններ կառուցել: Չի բացառվում, որ «էկոնոմ ռեժիմի» սկզբունքներից է բխում «ծանոթի» մոտ ԱՊՊԱ անելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս