12-ամյա աղջիկը iPhone-ի համար 2 անգամ փորձել է թունավորել մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոլորադո նահանգից 12-ամյա դպրոցականը ձերբակալվել է այն բանից հետո, ինչ երկու անգամ փորձել է թունավորել սեփական մորը ժավելի սպիրտով՝  iPhone-ը ձեռքից վերցնելու համար:

Ինչպես պատմում է Բոուլդեր շրջանի շերիֆը, մարտի 2-ին աղջիկը լցրել է թունավոր հեղուկը սեփական ձեռքերով պատրաստված կոկտեյլում, ինչից հետո ըմպելիքը համտեսել է մայրը:

Արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ 4 օր անց, վերադառնալով տուն, իր սենյակում դրված ջրի ամանից զգացել է քլորի հոտ:

Զգալով, որ մի բան այն չէ, նա խոսել է դստեր հետ:

Զրույցի ժամանակ դպրոցականը խոստովանել է, որ ցանկացել է թունավորել մորը ու հետ ստանալ իր սմարտֆոնը:




Լրահոս