Հայկոն` բնակարանի վաճառքից ֆիլմում ներդրում անելու և «վերևների» փշերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուպեր մամա» ֆիլմի համար ինքս եմ ներդրում անողը եղել, իսկ այդ ներդրումն, իմիջիայլոց, առաջացել է իմ բնակարանի վաճառքից»,-այս մասին նշել է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում հոգալ ֆիլմերի համար ֆինանսական ներդրումներ կատարելու խնդիրը:

Նա հավելել է, որ երբ ֆիլմը կայացել է, իրեն հաջողվել է գնել ուրիշ բնակարան:
Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք իր քաղաքացիական ակտիվության համար Հայկ Մարությանը սպառնալիքների, ճնշումների ենթարկվել է, թե՞ «վերևներին» այդքան էլ չի հուզում շոուբիզնեսցիների ակտիվությունը, դերասանը պատասխանել է. «Ինձ թվում է` անկախ ամեն ինչից, անգամ եթե արվեստագետին իր նկարահանած ֆիլմի վերաբերյալ ինչ-որ բացասական բան ես ասում, դա նրան դուր չի գալիս, ուստի վերջինս կփորձի հնարավորինս կանխել քո ասելիքը, որպեսզի չտարածվեն լուրեր այն մասին, թե իր ֆիլմը վատն է: Եթե դու բացասական բան ես ասում այս կամ այն երեւույթի մասին, բնականաբար, առաջ է գալիս հակադրություն. ամեն սեղմածին «հակասեղմանք» կա, ամեն կոճակին` հակակոճակ: Անձամբ ինձ դեռ ինչ-որ փուշ չի ծակել…»

Աննա Բաբաջանյան




Լրահոս