Վատիկանի արխիվները լույս կսփռեն Հայոց ցեղասպանության ողբերգության վրա. Patheos

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նորովի հրապարակված պատմական փաստաթղերը հաստատում են Սուրբ Աթոռի հայ ժողովրդին օգնելու նվիրավածությունն այն ժամանակ, երբ քչերն են պատրաստ նրանց աջակցել, գրում է Patheos-ը:

Հրատարակչությունը նշում է, որ ճիզվիտների կողմից ղեկավարվող իտալական La Civiltà Cattolica հրատարակչությունը գրում է, թե վերահրապարակված փաստաթղթերն «ապացուցում են, որ Սուրբ աթոռը մշտապես տեղեկություններ է հայտնում, որ պասիվ չի մնում, այլ վստահորեն նվիրված է Հայոց ցեղասպանության փաստին առերեսվելու անհրաժեշտությանը»:

Վերահրապարակված փաստաթղթերի մեծ մասն Արևելյան Եկեղեցիների Միաբանության արխիվներից են: Դրանք հրապարակվել են 4 գրքերում` ճիզվիտ քահանա հայր Ջորջ Հենրի Ռույսեի կողմից:

Փաստաթղթերում կան Հռոմի պապերից Օսմանյան սուլթաններին ուղղված նամակներ, Առաքելական պատվիրակությունների զեկույցներ ու փաստաթղթեր և անմիջապես հայ պատրիարքներից ու եպիսկոպոսներից ստացված տեղեկություններ:

Կան նաև ականատեսների զեկույցներ, որոնք հստակորեն նկարագրում են, թե ինչ սարսափազդու իրադարձություններ են կատարվել այդ տարիներին:

Հրապարակվելու են նաև 1915 թ սեպտեմբերի 10-ին ու 1918 թ մարտի 12-ին Հռոմի պապ Բենեդիկտ 15-րդի Սուլթան Մուհամմեդ Ռեշադ 5-րդին ուղղված անձնական նամակները:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին այս փասատաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել այն պատճառների վրա, թե ինչու է այս ցեղասպանությունն իրագործվել համընդհանուր քաղաքական անտարբերության պատճառով:

Հրատարակչությունը հոդվածի վերջում նշում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կնշի Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ Ապրիլի 24-ին Սբ. Պետրոս տաճարում պատարագ մատուցելով:




Լրահոս