ՓՈՒՉԻԿՆԵՐՒ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իժեւսկի ոստիկանությանը վերջապես հաջողվել է ձերբակալել մի հանցագործի, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ թալանում է բանկոմատներ: Հանցագործին հայտնաբերելու բարդությունը կայանում էր նրանում, որ նա իր հետքերը ծածկելու բավականին օրիգինալ տարբերակ էր գտել` կիրառելով սովորական փուչիկներ: Տղամարդը փուչիկների մի ամբողջ փնջով  մտնելով  բանկոմատի խցիկ, առաջին հերթին փուչիկները հարմարեցնում էր այնպես, որ ծածկի տեսախցիկի դաշտը, իսկ այդ ընթացքում, մինչ օպերատորները փորձում էին հասկանալ խնդիրը, նա հասցնում էր սարքից իրեն հայտնի մեջոցներով գումար հանել: Նրան պատահականորեն են ձերբակալել, այն պահին, երբ գումարը պատրաստվում էր տեղավորել պայուսակի մեջ: 




Լրահոս