
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին խեղդվել է Բայկալ լճում, հաղորդում է Obozrevatel.com պորտալը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Յանուկովիչ-կրտեսերն իր ընկերոջ հետ ձկնորսության է գնացել, սակայն սառույցը կոտրվել է և նա ընկել է ջուրը։ Մեկ այլ վարկածի համաձայն` Ուկրաինայի նախկին նախագահի որդու ջիպը ճոպանի կամրջի վրայով անցնելիս ընկել է ջուրը։
«Աղբյուրների համաձայն, նախկին ժողովրդական պատգամավորը Բայկալ լճում մասնակցել է սպորտային միջոցառումների, երբ «Ֆոլքսվագեն» մակնիշի միկրոավտոբուսը, որի մեջ իրենից բացի եղել է 5 մարդ, ընկել է ջուրը։ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը խեղդվել է, մյուսներին հաջողվել է փրկել», -գրում է LB.ua-ն։