Դատարանն առգրավվել է Յանուկովիչի միլիարդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ինստանցիայի դատարանն առգրավվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին պատկանող 1,5 միլիարդ դոլարը: Այս մասին, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհուրդը:

«Դատարանի որոշման համաձայն՝ Յանուկովիչի և նրա ընտանիքի առգրավված միջոցները՝ 1,5 միլիարդ դոլար, պետք է փոխանցվեն պետբյուջեին»,-ասվում է Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:

«Այդ մասին զեկուցվել է «Օշչադբանկի» ղեկավարությանն ու նախագահին»,-նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս