Ժողովուրդ. Սարգսյանն անգամ վարչապետին է արգելել որեվէ բառով հակադարձել ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որով կհստակեցնի նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությանն անհամբեր սպասում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, և դա է պատճառը, որ նա ՀՀԿ-ականներին արգելել է ԲՀԿ-ի հետ կապված որևէ “կոշտ” հայտարարություն անել: Հատկապես ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանիևվարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին արած վերջին հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները շատ վրդովված են: Սակայն Ս. Սարգսյանն անգամ վարչապետին է արգելել որևէ բառով հակադարձել ԲՀԿ-ին:
Սպասվելիք հայտարարության շուրջ տեղեկությունը ճշտելու նպատակով “Ժողովուրդ”-ը դիմեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը, սակայն, հստակ պատասխան չտվեց. “Նախագահական ընտրությունների վերաբերյալ թեև ես, թեև ԲՀԿ անդամները տիրապետում ենք մեկ տեղեկատվության, երբ որ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կխոսի”:




Լրահոս