Ավտոմեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 08:40-ի սահմաններում “Օպել” մակնիշի 06 ԼԼ 837 համարանիշի վարորդը Սևան-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին, Երևանից Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթյան արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվել ձորը:  Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի` Հրազդան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վարդան Խաչատրյանն ու 23-ամյա Սևակ Դանիելյանը և Գավառ քաղաքի բնակիչ Վարդան Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Գ.Շամշյանը հայտնում է, որ բոլոր 3 վիրավորներն էլ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներ են, որոնցից 2-ին  տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ: 




Լրահոս