Հալեպի օդակայանի ճանապարհին զոհվել է 4 եվ վիրավորվել՝ 10 հայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող 4 ազգությամբ հայեր զոհվել են, 10 -ը՝ վիրավորվել Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ ընկնելով: Այս մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Սպանվածներից երեքի անունները, ըստ Բալայանի ունեցած նախնական տեղեկատվության հետևյալներն էին. Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և զոհվածներից մեկի կինը, ում անուն-ազգանունն պահին ճշտված չէր:
Ավելի ուշ Տիգրան Բալայանը նշեց, որ չորրորդ զոհը Մեսրոպ Աճեմյանն է:
 “Հիմնական ճանապարհով չեն գնացել, այն փակ է, գնացել են ուրիշ ճանապարհով և ընկել են կրակի տակ”,- ասաց Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Facebook–ի հալեպահայերի էջերից մեկում Հալեպի օդանավակայանի ճանապարհին հայ զոհերի վերաբերյալ նոր տեղեկություններ են շրջանառվում:
Շանթ Հալաջյանը պատմում է, որ հարձակման են ենթարկվել օդանավակայանի ճանապարհով ընթացող մի քանի մեքենաները, որոնցից “5 ինքնաշարժ լման կոդորած են” : Դրանք եղել են առջևից գնացող մեքենաները:
Մեքենաներից մեկի մեջ եղել է ինքը՝ Հալաջյանը: Ըստ նրա՝ տեղում զոհվել է հայերից մեկը՝ Բեբեջյան Արսեն անունով: Նա հայտնում է, որ “զարկվել է” ևս մեկ հայ, նրան հիվանդանոց են տեղափոխել: Վիրավորների մեջ նաև մեկ հայուհի է եղել:
 
tert .am




Լրահոս