
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վնասվածք է ստացել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում:
Առաջին խաղակեսի միջնամասում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է մկանի կտրվածք և չի կարողացել շարունակել խաղը: Նրա ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Ռոբենը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հոլանդիայի հավաքականին Թուրքիայի և Իսպանիայի դեմ խաղերում: