Արմեն Աշոտյանն այցելել է Արցախի պետական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Արցախի պետական համալսարան, որտեղ նախ ծաղիկներ դրեց արցախյան ազատամարտի տարիներին բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպման մեկնարկին նախարար Աշոտյանը խոսեց Հայաստանի և Արցախի միջև վերջին տարիներին ծավալված կրթական համագործակցության կարևոր ձեռքբերումների մասին, ինչպես նաև ներկայացրեց կրթության և գիտության ոլորտում հետագա համագործակցության իր տեսլականը, որը ներառում էր նաև Արցախի կրթական համակարգի միջազգային ներգրավման անհրաժեշտությունը: Նախարարն առանձնահատուկ շեշտեց երկու կողմերի միջբուհական համագործակցության զարգացման կարևորությունը և նախանշեց այդ ուղղությամբ համագործակցելու մի շարք ուղղություններ:

Հանդիման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին:




Լրահոս