Հովիկ Աբրահամյանը փորձում է «ցանցապատել» ԲՀԿ-ն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քուվեյթից վերադարձած վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ուիքենդի օրերին» կառավարություն է կանչեչ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, որից հետո, ինչպես և տեղեկացրել էինք, որոշվել է, որ Մանուկյանը պետք է զբաղվի ԲՀԿ-ի տարածքային կառույցների կուրացիայով:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է «ցանցապատել» ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Վարդանյան, Աբրահամ Մանուկյան, որպեսզի Քոչարյանի թիմը, հանձին Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների, սպասվող հանրաքվեի ֆոնին՝ անհրաժեշտ քաղաքական զարգացումների դեպքում, քայլեր չձեռնարկի: Երեկ կառավարություն է կանչվել ԲՀԿ ակտիվը, որին տեղեկացրել են այս որոշման մասին: Ակտիվը չի ընդվզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս