Նոր հնարավորություններ` նոր կայք-էջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հաշվի առնելուվ օնլայն տիրույթում մերօրյա մոտեցումները և զարգացումները, կիրառելով ժամանակակից մոտեցումներ  գործարկել է իր նոր պաշտոնական կայք էջը: Նոր կայքում  կիրառված  նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում  ավելի արագ և հեշտ գտնել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը:

Կայքը հնարավորություն կտա Ձեզ հեշտ կողմնորոշվել,  և գտնել տվյալ պահին Ձեզ անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը, դրա համար անհրաժեշտ է սեղմել  «Գտիր քո պրոդուկտը» կոճակը և պատասխանել տրվող հարցերին: Հաշվի առնելով ձեր կողմից տրված պատասխանները կայքը կառաջարկի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայություններից այն տարբերակը, որն ամբողջովին կբավարարի Ձեր կողմից առաջադրված պահանջներին:

Կայքն այցելուներին հնարավորություն  է  տալիս բանկի կողմից  տրամադրվող  վարկային և քարտային  ծառայություններից  օտվելու համար լրացնել online հայտեր և խնայել ժամանակ, ինչպես նաև  www.acba.am  կայքից  «Օնլայն խորհրդատուի»  միջոցով  բոլոր այցելուները կարող են ուղղել բանկային ոլորտին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը  և մեր մասնագետների միջոցով անմիջապես ստանալ իրեց հուզող խնդիրների պատասխանները :

Բանկի նոր պաշտոնական կայքէջից հնարավոր է մուտք գործել նաև էր  ACBA ON- LINE հաշիվների առցանց կառավարման համակարգի ACBA Token բջջային հավելվածի կայք և ներբեռնել նշված հավելվածը:

Կայքն ունի բջջային հեռախոսների և թաբլեթների համար հարմարեցված տարբերակ, որն առավել հասանելի է դարձնում Բանկի ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  մասին

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

Միացե՛ք  մեզ  հետևյալ հղումներով՝

www.acba.am

www.facebook.com/acbacreditagricolebank

www.twitter.com/acbacreditagricolebank

www.youtube.com/acbacreditadricolebank




Լրահոս