«Նախագահական ընտրություններին ՀՀԿ-ԲՀԿ նախագահի թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը»:
Ուշադրությո՛ւն դարձրեք՝ մեծ ու փոքր մասշտաբի ՀՀԿ-ականներին այսօր մի հարց է հուզում՝ ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանին: Կամ Սերժ Սարգսյանը կլինի՞ նաեւ ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն: Հետաքրքիր է, եթե իշխող հանրապետականներն այդքան վստահ են իրենց ուժերի վրա, ինչո՞ւ են այդչափ անհանգստացած, թե ինչ կանի ԲՀԿ-ն: Ըստ տրամաբանության՝ ԲՀԿ-ն պետք է շահագրգռված լիներ, որպեսզի կանգներ երկրի գործող նախագահի կողքին՝ այդպիսով առավել ամուր տեղ զբաղեցնելով քաղաքական դաշտում: Եթե չի անում, նշանակում է, որ Սերժ Սարգսյանի կողքին կանգնելը կամ նրան սատարելն այնքան էլ պատվաբեր չէ: