Ողբերգական դեպք` Շիրակի մարզում. մայրը կասկածվում է իր 5-րդ երեխային սպանելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մայրը կասկածվում է իր 5-րդ` նորածին երեխային սպանելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել Սարիար գյուղում: Համայնքի ղեկավար Բաբկեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ ընտանիքում սոցիալական խնդիրներ, կարելի է ասել, չկային: Իսկ լուրերը, թե երեխային մայրն է սպանել, դեռևս հաստատված չեն. «Աշխատող մարդիկ են` իրենց օրվա հացը վաստակող: Սոցիալական խնդիրներ չունեն. 5-րդ երեխայի ծնվելու համար ահագին մեծ գումար են տալիս: Ուղղակի անկազմակերպ ընտանիք է: Մեծ աղջիկն ամուսնացած է, տղան էլ մյուս տարի բանակ կգնա: Դեռ ոչ մի բան հայտնի չէ: Մայրն է սպանել, թե ոչ, դեռ հաստատված չէ»:

Բաբկեն Ավետիսյանը մեզ հայտնեց, որ ինքը զրուցել է այդ կնոջ ամուսնու հետ, ով ասել է, թե կնոջ ծննդաբերության ժամանակ ինքը տանը չի եղել, իսկ երեխան, հնարավոր է, մահացած է ծնվել: Ի դեպ, կինը իր բոլոր 5 երեխաներին ծննդաբերել է տանը:




Լրահոս