ՀԺ. Հ1-ը եթեր չի հեռարձակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել և կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանները: Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի և Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը: Սա այն դեպքում, երբ ՀՀ “Աժ կանոնակարգ” օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. “Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները… պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է… հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո”:




Լրահոս