Ժողովուրդ. Ծառուկյանը Մոսկվայում առանձնատուն է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում: Այն կառուցվում 1 Մոսկվայի հայտնի Դուբրովսկայա փողոցում, որտեղ այժմ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները: “Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել լուրի իսկությունը: “Անկեղծ ասած, ինչ-որ մեկի “հավաստի տեղեկությունները” չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել”,-պատասխանեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը: Ի դեպ, վերջին շրջանում Իվետա Տոնոյանին հարց ուղղելիս ստանում ենք նրա “սրտից բխածե պատասխանը և ոչ թե Գագիկ Ծառուկյանի տեսակետը, ինչի համար նա կոչված է”,- գրել է թերթը:




Լրահոս