Սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում հանրապետական և միջազգային օլիմպիադաներում. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 24 ին, աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ Գորիսում հանդիպում ունեցավ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսեց մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին:

Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած առկա դժվարություններին, սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում: Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելեցին Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցեցին դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո Արմեն Աշոտյանը հանդիպում ունեցավ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:

unnamed (2)




Լրահոս