Գավառում հրդեհից այրվել է երկու ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս գիշեր ժամը 04.20-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` “Կոկա Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա” ՓԲԸ-ի պահեստում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: պարզվել է, որ Գավառ քաղաքի ազատության 41/1 հասցեում գտնվող Վ. Վլդեյանին պատկանող “Ուրաշկա” ՍՊԸ-ի պահեստի բակում այրվում են “ԶԻԼ-130” մակնիշի 68 ԼՕ 985 պետհամարանիշով և “ԳԱԶ-53” մակնիշի 660 ՍՏ 31 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է “Զիլ-130” մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ ,Գազ-53ե մակնիշի ավտոմեքենայի անվադողերը և բեռնախցիկը՝ մասամբ:




Լրահոս