ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի դեմ դատական հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2013թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 25.000 ՀՀ դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը 2013թ դեկտեմբերի 28-ին վճարման կարգադրության որոշում է կայացրել, եւ որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ու երբ պատգամավորը ստացել է վճիռը, անմիջապես վճարել է ճանապարհային ոստիկանության տուգանքը:

Սակայն այս նախադեպով չի ավարտվել պատգամավորի եւ ճանապարհային ոստիկանության «դատական փոխհարաբերությունները»: Պարզվում է՝ «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը մշտապես զլացել է վճարել իր կողմից թույլ տրված ավտոճանապարհային խախտումների արձանագրությամբ նախատեսված տուգանքները: Դա արել է միայն այն ժամանակ, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել, հաղթել դատարանում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս