Հալեպում եվս մեկ սիրիահայ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հալեպում կրակոցից զոհվել է նաև հայազգի Ժորժ Թոփալակյանը։ Այդ մասին այսօր երեկոյան “Ազատություն” ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Հալեպի օդանավակայանի ճանապարհին ապստամբների կրակոցներից զոհվել է 4, վիրավորվել՝ 11 սիրիահայ:
Այդպիսով, Սիրիայում բախումների հետևանքով այսօրվա դրությամբ առնվազն երկու տասնյակ հայեր են զոհվել։




Լրահոս