
Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին և նրա եղբայր Հարություն Սամսոնյանին Ավանի գերազմանատանը հարակից տարածքում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել: Վերջիններս ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Armlur.am-ը Ոստիկանության լրատվականից տեղեկացավ, որ դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը դեռևս շարունակվում է: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ և կա որոշակի արդյունք:
Այս պահին գործով Ոստիկանություն են հրավիրվել երկու անձ: Այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց: