Քարաթափում` Արզնու ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին` ժամը 19.47-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 3 առողջարանի մոտ տեղի է ունեցել 25 քմ մակերեսով քարաթափում: ԱԻՆ-ն հայտնում է, որ հրշեջ-փրկարարները ճանապարհատվածը մաքրել են և դարձրել անցանելի:




Լրահոս