էջմիածնում ավելի շատ վախենում են Աստծուց, քան այլ բաներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“էջմիածնում ավելի շատ վախենում են Աստծուց, քան այլ բաներից: Ինչո՞ւ այլ թեկնածուներ չեն առաջադրվել. իսկ գուցե այլ տեսանկյունից նայենք, գուցե ես լա՞վ եմ աշխատել: Իմ աշխատանքը նայեք”,-ասաց էջմիածնի նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակխոսելով անցած ՏԻՄ ընտրություններից: 
Որպես իր աշխատանքի լավ օրինակ՝ Գրիգորյանը բերեց մշակութային ոլորտների բազմապատիկ ավելացումը, սոցիալական, տնտեսական, շինարարական ոլորտներում կատարված աշխատանքները, մասնավորապես, ըստ նրա՝ եթե մինչև 2008 թվականը քաղաքում չկար մի տանիք, որ փոխված լիներ, ապա անցյալ 4 տարում հազարավոր քմ տանիք է փոխվել: Գրիգորյանը նշեց, որ սկսել են աղբահանությունից, և այսօր քաղաքի կենտրոնում օրական 3-4 անգամ աղբահանություն է իրականացվում, իսկ ծայրամասերում՝ 2 օրը մեկ անգամ: 
Թե որքանով էին ընտրությունները արդար՝ այդ գնահատականը տալը քաղաքապետը թողեց լրագրողներին` հայտարարելով, որ ժողովուրդը իր գնահատականը արդեն տվել է: “Չկա մի ոլորտ, որտեղ քաղաքապետարանը խնդիր չունենար: Այժմ չկա մի ոլորտ, որտեղ ներդրում չի արվել: 4 տարում մոտ 10 հազար ծառ է տնկվել, մոտ 7000-ը կպնում են”,-ասաց Կ. Գրիգորյանը՝ հավելելով, որ ընտրական գործընթացը չի սկսվում միայն ընտրություններից առաջ, այլ սկսվում է ընտրություններից անմիջապես հետո` շարունակվելով մինչև հաջորդ ընտրությունները, և թեկնածուներին պետք է գնահատել արված աշխատանքով:




Լրահոս