Սահմանը հատած զինվորը ծառայության ընթացքում «խնդիրներ է ունեցել». ինչ են պատմում նրա ծնողները. azatutyun.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. «Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել և այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը: Անդրանիկ Գրիգորյանի մայրը «Ազատություն ռադիոկայան»-ին ասել է, որ վերջին այցելության ժամանակ որդին անտրամադիր է եղել, սակայն պատճառների մասին ոչինչ չի պատմել:

Մոր խոսքով, զինծառայողը զորամասի հրամանատարությանը խնդրել է, որ փոխեն իր ծառայության վայրը: Անդրանիկի հայրն էլ համոզված է, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութը, որում պայմանագրային զինծառայողն ասում է` «չի ցանկանում անիմաստ մահով մեռնել», բեմադրված է:

Ավելի մանրամասն` «Ազատություն ռադիոկայանի» տեսանյութում




Լրահոս