Հանրայինը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանվում է “Հայկական ժամանակ” օրաթերթում այսօր հրապարակված մի տեղեկություն, ըստ որի Հանրայինը ԱԺ նիստերը հեռարձակելիս երեկ դուրս էր թողել ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթները: Հանրայինի հայտարարության մեջ նշվում է.
“Հայկական ժամանակ օրաթերթի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի համարում լույս տեսած “Հ1”-ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանըե հոդվածի վերաբերյալ հայտում ենք հետևյալը.
“Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը նախկին խմբագրությամբ սահմանում էին Հանրային հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների և վարչապետին ու Կառավարության անդամներին տրված հարցերի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրելու դրույթները, որոնք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-678 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ իրավական նորմերը չեն երաշխավորվում սահմանադրաիրավական անկախ կարգավիճակ ստացած մարմնի` Հանրային հեռուստառադիոընկերության, գործառնական անկախությունը և կառուցակարգային ինքնուրույնությունը և հակասում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Ազգային ժողովն առաջին հերթին պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 27, 83.2 հոդվածների, ինչպես նաև Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականի, դրա բացատրական հուշագրի, Խորհրդարանական վեհաժողովի` Հանրային հեռարձակում թիվ 1641 (2004) 1 հանձնարարականի դրույթներով:
“Հայկական ժամանակ” օրաթերում լույս տեսած հոդվածում վկայակոչված “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 35 հոդվածի 4-րդ կետը ներկա խմբագրությամբ սահմանում է, որ պատգամավորների հարց ու պատասխանները և հայտարարությունները ամբողջությամբ պետք է հեռարձակվեն ոչ թե Հանրային, այլ այդ նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված հեռուստառադիոընկերության կողմից:
Հանրային հեռուստաընկերությունն, օգտվելով իր խմբագրական ազատությունից, իր նախաձեռնությամբ հեռարձակում է իր կողմից պատրաստված հաղորդումները ՀՀ ԱԺ նիստերի, պատգամավորների հարց ու պատասխանների և հայտարարությունների վերաբերյալ, որում ներառվում են բոլոր քաղակաքան խմբակցությունները ներկայացնող տարբեր պատգամավորների ելույթներն ու հայտարարությունները, իսկ Հանրային ռադիոընկերությունն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերը հեռարաձկում է ամբողջ ծավալով՝ ուղիղ եթերում:




Լրահոս