ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 100 ՀԱԶԱՐ ԱՐԺԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, Գոհար Մատինյանի), սեպտեմբերի 6-ին կայացրած վճռով ուժի մեջ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ մերժելով՝  ՙԺողովուրդ՚ օրաթերթի բողոքը: 
Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում տպագրել էր հոդված՝ մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: 
Ընդ որում “ՙԺողովուրդ՚”-ը նույն հոդվածում հրապարակել էր նաեւ մարզպետի կարծիքը՝ իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով հերքել իր “պատիվն ու արժանապատվությունն արատավորող” տեղեկությունները: Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր” ՙ”պատիվն արատավորելու” համար ՙ”Ժողովուրդ”-ից պահանջում էր 2,5 մլն դրամ: 
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ “հալած յուղի տեղ ընդունելով՚” մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց ՙ”Ժողովուրդ՚”-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը փաստաբանական ծախսերի, 100 հազարը՝ Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ Վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել Թամրազյանի կայացրած վճիռը: 
Նկատենք, որ ապօրինի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելուց առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ “Ժողովուրդ՚”-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի եւ էթիկայի բոլոր նորմերը՝ նշելով ինֆորմացիայի աղբյուրը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թերթը, նախքան տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է դա աներ թերթը: Օպերատիվ գործողություննե՞ր աներ, փողը մշակեր, տար վարորդի՞ն ու միանգամից նկարե՞ր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ՞ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ էլ՝ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը: 
Ինչեւէ, ստացվում է, որ քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, հայտնել է իր ունեցած ինֆորմացիան՝ թերթի միջոցով, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պատժել կողմերից մեկին, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին՝ ողջ “կուժն ու կուլան” կոտրելով օրաթերթի գլխին: Ու այսպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխում է արդարադատության համակարգը: 
“Ժողովուրդ”-ը կբողոքարկի այս դատավճիռը:




Լրահոս