Սեվանում բախվել են իրանական ավտոբուսները. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճի “Ախթամար” թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Scania մակնիշի 11 AA 14810 պետհամարանիշի եւ Scania մակնիշի 70A2610 պետհամարանիշի ավտոբուսները, ինչի հետեւանքով Իրանի վեց քաղաքացիներ տեղափոխվել են Սեւան քաղաքի հիվանդանոց:




Լրահոս