Ծառայակիցներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է Անդրանիկն արագ վազում, բայց կանխել չի ստացվել. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց  սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին:

Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը պատրաստված էր, ապա հավելեց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում: Չի ստացվել կանխել»:

Անդրադառնալով արարքի պատճառներին` նախարարն ասաց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի` ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»:

Անդրադառնալով զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին` Ս. Օհանյանը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ: Նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը. նա պայմանագրային զինծառայող է եղել փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային: Այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:

Սեյրան Օհանյանը բացառեց նաև առևանգման տարբերակը, քանի որ այդ դեպքից րոպեներ առաջ այդտեղ այլ մարդիկ են եղել:




Լրահոս