ԿԻՍԱԴԱՏԱՐԱԿ ԴԱՀԼԻՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ առաջին նիստն ընթացավ կիսադատարկ դահլիճում: Սկզբում բոլոր պատգամավորները եկան խորհրդարան, ներկա ստացան, այնուհետեւ մոտ 20 րոպե հետո «անհետացան» խորհրդարանից: Անգամ իշխող ՀՀԿ-ականները նիստերի դահլիճում չէին. միայն ժամանակ առ ժամանակ էին հայտնվում ու «անհետանում»: Միայն նորընտիր երիտասարդ պատգամավորներն էին պարտաճանաչ (հավանաբար առայժմ): Նկատենք, որ երեկ՝ օրվա սկզբից, շատ անտրամադիր էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նրա փոխարեն նիստը գրեթե ամբողջությամբ վարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: «Խառն» էին նաեւ ԲՀԿ խմբակցության անդամներ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը. նրանք եւս «ընդհատումներով» էին մասնակցում նիստին:




Լրահոս