Խաղատները Երևա՞ն «կվերադառնան». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ մայրաքաղաքից դեպի առողջարանային եւ հանգստյան գոտիներ տեղափոխված կազինոներն առաջիկայում կրկին դեպի մայրաքաղաք «վերադառնան»: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման որոշում կայացվեց, եւ կազինոները չվեցին Ծաղկաձոր ու հեռավոր վայրեր: Իսկ Աբովյանի մատույցներում տեղակայված Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ն եւ նոր «Մուլտի գրանդ» հյուրանոցի կազինոները մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում, քան Ծաղկաձորի «Սենատորը», բայց այդքան էլ հարմար չեն եւ այցելուների ու եկամտի պակաս ունեն:

Կազինոներ ունեցող գործարարները վերջերս դիմել են բարձր ղեկավարությանը` խնդիրը վերանայելու խնդրանք-հորդորով: Հարցը քննարկման փուլում է, եւ չի բացառվում, որ հօգուտ գործարարների որոշում կայացվի: «Կոնկրետ դեպքում խնդիրը ոչ թե կազինոների տերերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, այլ, որ մայրաքաղաքից հեռացած կազինոները տնտեսապես անշահավետ են, եւ դրանց «հետողորմյան» բյուջե փող կբերի, աշխատատեղեր կբացվեն, հարկ կմուծվի, տուրիստական սեզոնում աշխուժություն կլինի. հրեն` Թիֆլիսում, Մինսկում կազինոները մայրաքաղաքներում են, ու, կարծես, վատ չէ»,- բացատրեց մեզ հետ զրուցող գործարարը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս