ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԱԳՐԵԼ Է
«Մեծ Բրիտանիայում 78-ամյա Դինո Մացոլին իր կյանքի 10 տարիները տրամադրել է Աստվածաշնչի արտագրությանը, Հին եւ Նոր Ավետարանների 5000 նկարազարդումներ ստեղծելուն»,-գրում է Life News-ը: Ըստ գրքի հեղինակի` այդ գաղափարն իր մեջ ծնվել է 2001թ., երբ նա անցել է թոշակի եւ  ընկճախտային վիճակի պատճառով ցանկություն չի ունեցել տնից դուրս գալ ու շփվել մարդկանց հետ: Աշխատանքն ավարտելուց հետո այն ուղարկվել է Հռոմի Պապին, մի օրինակ էլ՝ Անգլիական եկեղեցու առաջնորդին: Վերջինս անձամբ է պատասխանել գրքի հեղինակին` առաջարկելով այն թողարկել մեծ քանակությամբ` նշելով հեղինակի անունը:

ՍՊԱՆԵԼ Է
«ՌԴ Խակասիայի շրջանում տղամարդը սպանել է կնոջը, նրա ծնողներին եւ իր երկու երեխաներին, իսկ հետո՝ ինքնասպան եղել»,-գրում  է Life News-ը: Ըստ քննչական կոմիտեի` 43-ամյա տղամարդը սպանել է իր 38-ամյա կնոջը, 4 եւ 9 տարեկան երկու երեխաներին, աներոջը եւ վիրավորել զոքանչին, որը մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում: Դրանից հետո նա հարեւանին ցանկապատից այն կողմ տվել է 5 հազար դոլար եւ 40 հազար ռուբլի մահվան գրությամբ` խնդրելով բոլորին թաղել: Հետո մտել է երեխաների սենյակ եւ կրակել ինքն իրեն:  Պատճառը դեռեւս հայտնի չէ, տեղում աշխատում է քննչական  խումբը:

ԸՆԿԵԼ Է ՓՈՍԸ
Ֆիլիպինների հյուսիսում երեխաներ տեղափոխող մարդատար ավտոբուսը փոսն է ընկել, երկու մարդ մահացել է, 85-ը` տուժել: Մարդատարը տեղափոխում էր սպորտային մրցույթից վերադարձող աշակերտներին եւ նրանց ուսուցիչներին: Ոստիկանության տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան ընկել է փոսը: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Մարդատարի վարորդը ձերբակալվել է:

ԿԱԽՎԵԼ Է

Ճապոնիայի ֆինանսական համակարգի եւ փոստի բարեփոխումների նախարար Տադախիրո Մացուսիտային մահացած են գտել իր սեփական տանը: Տադախիրո Մացուսիտան Նոր ժողովրդական կուսակցության անդամ է եղել ու զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոններ: Ճապոնական կառավարության տվյալներով՝ գործող նախարարի մահվան վերջին դեպքը գրանցվել է 2007թ.-ին, երբ ինքնասպան է եղել գյուղատնտեսության նախարարը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս