
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստում քննվեց Սարգիս Գրիգորյանի (Ծգլ) խափանման միջոց ընտրելու հարցը:
Պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր նրան ստորագրությամբ բաց թողնել: Դատարանի որոշումը կհրապարակվի, երբ քննվի նաև մյուս երկու մեղադրյալների` Սարգիս Հախանումյանի (Տլե) եւ 31-ամյա Վահան Հակոբյանի (Գաստիկ) խափանման միջոցի հարցը:
Այս պահին սկսվել է կրկին դռնփակ դատական նիստով Տլեի խափանման միջոցի քննարկումը: