Սարի թաղում բախումներ հրահրած քրեական տարրերից մեկը սպանության հեղինա՞կ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով որպես կասկածյալ է ներգրավել Երրրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Սարգիս Հախանումյանի`  Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը:

Նշենք, որ նա հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերից հետո, երբ քաղաքացիական հագուստով անձինք սադրել էին բախումներ և բռնություն կիրառել հավաքի մասնակիցների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Այդ անձանցից մեկը հենց Դավիթ Հախանումյանն է, ով այժմ կասկածվում է սպանության մեջ:

15027595_1313399115370801_7278314446182666996_n

a8cfd453fa677233522d6a1416a9d918




Լրահոս