Գյումրիում տիրող աղքատության եվ ամենաթողության դեմքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին: Այսօր “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այցելել են քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկը:
Իրենց այցելած տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագներ նպատակահարմար են համարել ընդգրկել այսօրվա տեսանյութում, որը ներկայացնում են առանց մեկնաբանության. տեսանյութում ցայտուն կերպով երևում է այն թշվառությունն ու բարձիթողի վիճակը, որը տիրում է Գյումրիում: Նշենք նաև, որ տեսանյութի վերջում դպրոցը լքելու դրդապատճառների մասին պատմող պատանու դեմքը հասկանալի նկատառումներով որոշեցինք ծածկել:




Լրահոս