Մահացել է աշխարհի ամենափոքրամարմին բոդիբիլդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնդկաստանի ամենախոշոր նահանգներից մեկում` Փանջաբում, 23 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենափոքրամարմին բոդիբիլդերը` Ադիթյա Դևը, հայտնում է ABC News-ը: Դևը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ինչպես նշել են մասնագետները, մահը վրա է հասել առատ արնահոսության պատճառով, որը հանգեցրել է անևրիզմի (արյունատար անոթի լայնացման), որի հետևանքով գլխուղեղին արյուն մատակարարող զարկերակը պայթել է:
Ըստ բժիշկների` արնահոսությունը կապված է եղել նրա կարճահասակության հետ:
Ընդամենը 83 սմ հասակ և 8.6 կգ քաշ ունեցող բոդիբիլդերը 2006թ.-ին պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենափոքրամարմին բոդիբիլդերը: Իսկ 2009 թ.-ին ճանաչվել է աշխարհում ամենաուժեղ “թզուկը”:
tert .am




Լրահոս