Ուսուցիչն է բարեփոխիչը, ինչի՞ եք վատ բան ասում նրանց հասցեին. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստում շարունակում է  քննարկվել կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կրթությունը սահմանել 12 տարի:  Քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ այս փոփոխությանը դեմ արտահայտվողները քննադատում են դպրոցը, դիպչում ուսուցչի արժանապատվությանը: «Ծնողի պահանջը մեկն է` իր երեխային գիտնական տեսնելը: Որակավորում եք դպրոցը՝ չմտածելով, որ դա արդյունքներով է երևում: Մեր երեխաները, որ ավարտում են իններորդ դասարանը, նրանց վաթսուն տոկոսը ելնում է, կանգնում բակում, հետո գնում ուրիշ բակ, և այդպես շարունակ», – նշեց Գալուստ Սահակյանը և հավելեց, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ դպրոցը կադրեր է մատակարարում բուհերին:

«Հենց երեխան ծնվում է, ծնողները միանգամից պատկերացնում են, որ իրենց երեխան պետք է դառնա իրավաբան, տնտեսագետ, դեսպան, պատգամավոր, ԱԺ նախագահ, երկու ջիփ ունենա, լավ բնակարան ունենա: Ոչ մեկը չի մտածում, որ այդ երեխան, կարող է, ցանկանում է որմնադիր դառնալ: Ուսուցիչն է բարեփոխիչը, ինչի՞ եք վատ բան ասում ուսուցչի հասցեին: Ուսուցիչն ավելի անձեռնմխելի պետք է լինի, քան նույնիսկ պատգամավորը: Ամենամեծագույն պրոֆեսիան համարում եմ մանկավարժությունը»,- նշեց ԱԺ նախագահը, ով նախկինում դպրոցի տնօրեն է եղել:




Լրահոս