
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցություններ է վարել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջիի հետ:
Իտալացի հարձակվողը, ում ելույթներից դժգոհ է դորտմունդյան ակումբի մարզչական շտաբը, կարող է կարիերան շարունակել «Միլան»-ում:
25-ամյա հարձակվողը «Բորուսիա»-ի կազմում հանդես է գալիս 2014թ. հուլիսից: Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ խփելով 3 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: