Խոշոր ավտովթար Աֆղանստանում. 50 մարդ ողջ-ողջ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աֆղանստանում ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզատարի հետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ (ողջ-ողջ այրվել են),-գրում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Ավտոբուսը և բենզատարը բախվել են արևելյան Ղազնի մարզում՝ Քաբուլից մոտ 200 կմ հեռավորության վրա: Վթարի հետևանքով բեռնատար ավտոմեքենան բռնկվել է, հրդեհը տարածվել է նաև ավտոբուսում: Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ վթարի պատճառները դեռ պարզ չեն:




Լրահոս