կողոպտիչը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 40-ամյա մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.15-ի սահմաններում, Պարույր Սեւակի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները դեպքի վայրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Պ.-ին: Դավիթ Պ.-ն ձերբակալված է:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս