
Ինչպես հայտնել էինք, այսօր կառավարությունում կայացել է ՀՀ ներկայիս վարչապետի և նախկին վարչապետների հանդիպումը: Այն տեղի է ունեցել փակ ռեժիմով և Armlur.am-ի տեղեկություններով, տևել է 2.5 ժամ:
Հանդիպմանը մասնակցել են ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը: Հանդիպումից հետո մասնակիցները չեն ցանկացել ներկայացնել հանդիպման մանրամասները` նշելով, որ խոսվել է տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` տնտեսական:
Հանդիպման մասնակիցները հայտնել են, որ որոշվել է «զրույցը դուրս չհանել»: Հնարավոր է` նշված որոշումը նպատակ ունի տեղի ունեցածը չներկայացնել որպես վարչապետի PR ակցիա:
Տեղեկացնենք, որ հաջորդ հանդիպումը երկար չի սպասեցնի: