Հովիկ Աբրահամյանի նպատակն իրական չդարձա՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր դեռ անցյալ տարվա հունիսին, մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ եւ ՀՀ նախկին վարչապետների հետ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպելու: Մարտի 27-ին ՀՀ Կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետների ակումբի անդրանիկ նիստը:

Վարչապետներից հանդիպմանը մասնակցել էին ընդամենը չորսը՝ Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ժողովուրդ»-ը փորձել է հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից պարզել, թե որքանով է իրականացված համարում նախապես հռչակված ծրագիրը:

-Պարո՛ն Մանուկյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում վարչապետների ակումբի նիստը: Ի վերջո, Հայաստանի 12 վարչապետներից ներկա գտնվեցին միայն 4-ը, համակարծի՞ք եք, որ իրական չդարձավ Հ. Աբրահամյանի նպատակը:

-Ես կարծում եմ, որ այդպիսի հարց քննարկել իմաստ չունի, ինքը՝ նախաձեռնությունը, դրական էր, առաջին խոսակցությունը դրական տպավորություն թողեց, բայց թե առաջիկայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա: Հիմա շատ շուտ է դրա մասին ինչ-որ բան ասել:

-Սերժ Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ վարչապետ են եղել, նրանց հրավեր չէր ուղարկվել:

-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին հրավեր չուղարկելը նորմալ է ու այն տեղավորվում է բոլոր կանոնների մեջ, որովհետեւ դրանից հետո իրենք նախագահ են աշխատել, ինչքան տեղյակ եմ՝ Արմեն Դարբինյանը Մոսկվայում էր գտնվում, իսկ Արամ Սարգսյանի հայտարարության մասին տեղյակ չեմ: Բայց եթե կա, ապա ասեմ, որ դա կարծիք է, ու ես հարգում եմ ցանկացած կարծիք: Բայց սա շատ ընդունված պրակտիկա է աշխարհի տարբեր երկրներում, նորմալ բան է, որը, կարծում եմ, օգտակար է:




Լրահոս