Էդմոն Մարուքյանը «փնտրտուքների» մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին «փնտրտուքների» մեջ է: Պատգամավորը ցանկանում է առաջիկայում ինչ-որ կուսակցություն կամ նախաձեռնություն հիմնել: Դեռեւս հստակ որոշված չէ, թե նոր ստեղծվելիք կառույցն ինչ իրավակազմակերպչական ձեւ է ունենալու` կուսակցություն է լինելու, թե քաղաքացիական նախաձեռնություն:

Հայտնի է միայն, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեկ կտուրի տակ «հավաքել» այն գործիչներին, ովքեր դեմ են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունենում, այսպես կոչված, եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչների հետ` փորձելով նրանց համոզել միավորվել մեկ ընդհանուր կառույցի մեջ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից, սակայն նա հրաժարվեց այդ հարցի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս