Ֆինանսների նախարարն Աշոտ Աղաբաբյանին Սերժ Սարգսյանի դուռն է ցույց տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից եւ, իբրեւ բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Մինչեւ հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին եւ Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առեւտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետեւեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Բուռնաշը հանդիպել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու պարզաբանում պահանջել, բայց նրան ցույց են տվել Սերժ Սարգսյանի դուռը: Աղաբաբյանն էլ որոշել է բոյկոտել ԱԺ նիստերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս