Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 27-ին, կառավարությունում կայացել է ՀՀ ներկայիս վարչապետի և նախկին վարչապետների հանդիպումը: Այն տեղի է ունեցել փակ ռեժիմով և Armlur.am-ի տեղեկություններով, տևել է 2.5 ժամ: Հանդիպմանը մասնակցել են ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին վարչապետներից Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկել էին ակումբի նիստին մասնակցելու համար, քանի որ վերջինս ևս ՀՀ վարչապետ է եղել: Նախարարը պատասխանեց, որ հրավեր չի եղել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս հանրապետությունում չէ:
Հարցին, ի վերջո, հնարավոր չէր ակումբի անդրանիկ նիստի օրը հետաձգել մինչև Սերժ Սարգսյանը Չինաստանից վերադառնար, Հարությունյանը պատասխանեց.«Կարծում եմ` Հանրապետության նախագահը տեղյակ էր, որ տեղի է ունենում նիստ»: