ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում, տեսնելով, որ բանավիճելու է ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի հետ, հաղորդումը չսկսված՝ աննկատ հեռացել էր: Երեկ «Սլաք»-ի հետ զրույցում Նիկոյանը հաստատել է մեր տեղեկությունները, բայց իրեն հատուկ անհեթեթ ձեւակերպումներով: «Ես այս տարիների ընթացքում բազմաթիվ հիմարություններ եմ լսել եւ չեմ պատրաստվում այս հիմարությանն անդրադառնալ: Միայն կասեմ, որ ես համաձայն չեմ եղել հաղորդման ֆորմատի հետ, չեմ ցանկացել մասնակցել, քանի որ հաղորդմանը մասնակցում էր 10 հոգի»,-ասել է նա: Հետաքրքիր է, թե այս պատմության մեջ որն է հիմարությունը՝ իր արածը, թե, ընդհանրապես, իրեն քաղաքական գործիչ համարելը:




Լրահոս