Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հարկային ստուգումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին պետք է նորմալ վերաբերվել, քանի որ սա սովորական գործընթաց է` անկախ կուսակցական պատկանելիությունից: Այսօր ԱԺ ճեպազրույցների մասին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ կառավարության ձևավորման օրվանից Սերժ Սարգսյանի կողմից եղել է հայտարարություն, որ որևէ անձնական վերաբերմունք ու կուսակցական պատկանելիություն չի կարող անդրադառնալ ստուգումների վրա: Նրա խոսքով, դիտավորյալ որևէ դեպքեր չեն լինի, բայց ստուգումները պետք է շարունակական լինեն, բոլորը պետք է գործեն հարկային օրինական դաշտում:

«Սերժ Սարգսյանի եղբա՞յրն էլ» հարցին պատասխանեց, որ չեն անձնավորում գործընթացը, դա բոլորին է վերաբերում: Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները շարունակվում են:




Լրահոս