BBC-Ն` ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ շախմատիստների փայլուն հաղթանակը անտարբեր չի թողել նաեւ բրիտանական BBC հեռուստաընկերությանը, որը թողարկել է 30-րոպեանոց ռադիոեթեր՝ նվիրված օլիմպիական եռակի չեմպիոն, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին: BBC-ն հիացմունք է հայտնել, որ երեքմիլիոնանոց բնակչություն ունեցող փոքր երկիրն արդեն երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն է հռչակվում՝ գերազանցելով Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի ուժեղ թիմերին: BBC-ն նշում է, որ չի հասկանում, թե ինչպես են փոքրիկ Հայաստանում այսքան շախմատային հանճարներ ծնվում: «Միգուցե դա օդի եւ ջրի հետ է կապված: Հայաստանում շախմատն ընդգրկված է կրթական համակարգում: Հայաստանի նախագահը երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Շախմատը դարձել է անկախ Հայաստանի բրենդն ու դեմքը: Հայերն աշխարհի ամենախելացի ազգն են: Նրանք նման են Դավթին, որը հաղթեց Գողիաթին՝ ներկայանալով ամբողջ աշխարհին: Հայերը ինտելեկտի արքաներն են, դրա շնորհիվ հայ ազգը կարող է ինքնաարտահայտվել եւ բարձր մակարդակով ներկայանալ աշխարհին»,-հայտնել է BBC-ն:




Լրահոս