Սյունիքի մարզում մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17.32-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Խոր ձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ՈւԱԶ մակնիշի 08 OL 613 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ձորը և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1973թ. ծնված Արամ Հայրապետյանը և 1972թ. ծնված Լևոն Պապյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.38-ին, մարվել՝ ժամը 17.40-ին: Ամբողջությամբ այրվել է Հենրիկ Պապյանին պատկանող ՈւԱԶ մակնիշի 08 OL 613 պետհամարնիշի ավտոմեքենան:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի




Լրահոս